Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը ընտրակեղծիքների լիարժեք քննության կոչ է անում


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը ի գիտություն է ընդունել հանրաքվեի նախնական արդյունքները և որոշ ընդդիմադիր առաջնորդների ու անկախ դիտորդների արտահայտած մտահոգությունները: Այդ մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

«Մենք իշխանություններին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիարժեք քննության կոչ ենք անում, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի», - իր գրավոր մեկնաբանության մեջ նշել է Սվիտալսկին՝ շարունակելով․ - «Այժմ կարևոր է կիրառել նոր սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա»:

Եվրամիության դեսպանն ընդգծում է նաև, որ Հայաստանը կարիք ունի ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG