Մատչելիության հղումներ

Ստացվել են 78 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին` ժամը 12-ից մինչև 18-ը: Սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ՝ հիմնականում Երևանում և երկու մարզում։

Հանրաքվեի երեք ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ երեք տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ` թիվ 4/20, թիվ 5/1 և թիվ 8/29, երեքն էլ՝ Երևանում։

Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ 100-ում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:

Դիմումներ ներկայացրել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները` բացառությամբ «Օրինաց երկիր»-ի: Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընթացք կտրվի, վստահեցնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Վերահաշվարկի վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ի ժամը 14-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG