Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) խնդրել է այսօր դռնփակ քննարկում անցկացնել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների հարցով:

Քննարկումները նախագահելու է Միացյալ Նահանգները:

Արևմտյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ դիվանագետներն ակնկալում են, որ կքննարկվի նաև նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման միջադեպը:

Հիշեցնենք՝ վերջերս էլ Իրաքն է Թուրքիային մեղադրել անցած շաբաթ Հյուսիսային Իրաքում զորքեր և տանկեր տեղակայելով իր ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ: Չնայած պաշտոնական Բաղդադի բողոքներին, Անկարան երեկ հայտարարել է, թե հետ չի քաշելու իր զորքերը՝ պնդելով, թե դրանք մաս են կազմում «Իսլամական պետության» դեմ կռվող իրաքյան ուժերի համար վարժանքներ անցկացնելու առաքելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG