Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ ՊԲ-ն պատժիչ գործողություններով ճնշում է հակառակորդի ակտիվությունը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, այսօր փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (137 արկ), 82 (209 արկ), 120 (52 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (93 արկ), ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից (42 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG