Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ, որոնց կապակցությամբ Արագ արձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին, տեղեկացնում են օմբուդսմենի աշխատակազմից:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների և հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը, ընտրացուցակներում եղած անճշտություններին և կրկնաքվեարկությանը:

«Օմբուդսմենի աշխատակազմի միջամտության արդյունքում կարգավորվել է լրագրողների, դիտորդների և հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտման 8 դեպք, շտկվել է ընտրացուցակներում եղած 7 անճշտություն, բերման ենթարկված 7 անձանցից 3-ը ազատ են արձակվել բաժիններից, իսկ 3 դեպքով հարցին տեղում է լուծում տրվել, 2 տեղամասերում էլ կարգավորվել է ընտրական գործընթացի կազմակերպումը», - նշվածէ օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, - «Քվեաթերթիկների հաշվարկման փուլում կանխվել է հաշվարկի դադարեցման և հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտման 3-ական դեպք, կարգավորվել է նաև հաշվարկների անհամապատասխանության 4 դեպքից 3-ը: Կենսաչափական անձնագրով քվեարկել թույլ տալու դեպքի կապակացությամբ Օմբուդսմենի աշխատակցի միջամտությունից հետո նախապատրաստվել են նյութեր, հանձնաժողովի անդամի ծեծի ենթարկելու դեպքով հաղորդում է տրվել Ոստիկանութուն»:

Օմբուդսմենն առաջիկայում կներկայացնի իր ամփոփիչ գնահատականը 2015 թվականի Հանրաքվեի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG