Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հերթական երթը


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը հանրահավաքի ժամանակ, 7-ը դեկտեմբերի, 2015թ.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը հանրահավաքի ժամանակ, 7-ը դեկտեմբերի, 2015թ.

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը։

Ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին «կունենան միասնություն ոչ թե քանակի, այլ որակի մեջ»։ Նա ուրբաթ օրը հրավիրեց համազգային հանրահավաք։

Ճակատի մասնակիցներն այս պահին երթով շարժվում են Երևանի կենտրոնական փողոցներով, կլինեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և ժամը 18։00-ին կվերադառնան Ազատության հրապարակ։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողվին հանգիստ չենք թողնելու, նաև աշխարհին ցույց ենք տալու, որ հայ ժողովուրդը չի ենթարկվելու այս ամենին», - հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

Այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակ կգան նաև «Ոչ» -ի միասնական շտաբի անդամները։ ՀԱԿ-ից չեն բացառում, որ հնարավոր է այսօր ելույթով հանդես գա նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ «Ոչ»-ի շտաբը ձևավորել են ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG