Մատչելիության հղումներ

logo-print

Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահին


Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրով, արխիվ

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրով, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է պատմականորեն հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին, վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն` ընդգրկելով նորանոր ոլորտներ:

Իր հերթին Վլադիմիր Չուրովը, խոսելով երկու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության մասին, ընդգծել է նաև միջմշակութային համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել միջեկեղեցական հարաբերություններին, նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG