Մատչելիության հղումներ

logo-print

Քրգործ 30/21 տեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փաստով


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

«Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս. Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Քրեական գործը հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով, որը «կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու» համար սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում ուրիշի փոխարեն քվեարկության փորձի փաստով քրեական գործի հարուցման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG