Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սպա է զոհվել


Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանում, արխիվ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանում, արխիվ

Ծանր վիրավորվել, ապա հիվանդանոցում վիրահատությունից հետո մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Աբդուլա Մոլաևը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ սպան վիրավորվել էր «թշնամական կողմի սկսած գնդակոծության հետևանքով»:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները այս օրերին հաղորդում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ինտենսիվացման մասին, ինչի հետևանքով հայկական Զինված ուժերի մի զինծառայող զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Երկու գերատեսչությունները հայտարարել էին, որ հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տալու հակառակորդի գործողություններին, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG