Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ աշխատանքը, խմբակցության երեք պատգամավոր չմիացավ բոյկոտին


ՀԱԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

ՀԱԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության անունից խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր հայտարարեց խորհրդարանի նստաշրջանի հետագա աշխատանքը բոյկոտելու մասին:

«Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ միասին նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն», - Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց Զուրաբյանը:

Հայտարարությունից հետո Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը, իսկ նույն խմբակցության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը չմիացան նրանց:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG