Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ամփոփեց հանրաքվեի նախնական արդյունքները


ԿԸՀ ղեկավարությունը հանձնաժողովի քվեարկության ժամանակ, արխիվ
ԿԸՀ ղեկավարությունը հանձնաժողովի քվեարկության ժամանակ, արխիվ

Այսօր առավոտյան ժամը 10-ին կայացած նիստում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է նախօրեին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները և կազմել դրանց արձանագրությունը:

Ըստ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 567 հազար 47 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466-ը, որոնցից «այո» են քվեարկել 825 հազար 851-ը, «ոչ»՝ 421 հազար 600-ը, անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է:

Արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG