Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG