Մատչելիության հղումներ

«Ժառանգության» վարչության անդամը պատմեց իրեն ծեծի ենթարկելու մանրամասները


«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյան
«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը «Ազատությանը» պատմեց, որ ծեծի է ենթարկվել Դավթաշեն գյուղում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ։

«Քվեաթերթիկները հաշվարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահը առանց ցույց տալու թերթիկները դնում էր «այո»-ի տրցակի մեջ, ես պահանջեցի ցույց տալ, նոր դնել, բայց շարունակում էին նույն կերպ վարվել։ Ես ասացի, որ վաղ թե ուշ նայելու եմ այդ քվեաթերթիկները ու երբ վերցրեցի, նայեցի ու տեսա, որ «ոչ»-ի բավականին շատ քվեաթերթիկներ դրված են «այո»-ի տրցակի վրա, իմ վրա հարձակվեցին Դավթաշեն գյուղի գյուղապետը, մեր հանձնաժողովի անդամներից մի մարդ, որ կարծեմ ՀՀԿ-ական է, և մոտավորապես հինգ ջահելներ։ Հեռախոսը խլեցինք մոտիցս, որ չկարողանամ զանգել որևէ մեկին, ու երբ խփեցին, քթիցս սկսեց արյուն գալ»,- ասաց Մանուկյանը։

Ըստ «Ժառանգության» վարչության անդամի՝ տեղում գտնվող ոստիկանները գործողություններ չեն ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG