Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյանի խոսքով, 5/1 տեղամասում ծեծի է ենթարկվել «Ժառանգության» վարչության անդամը


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5/1 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին՝ խախտումները բացահայտելու համար, նրա ձեռքից վերցրել են հեռախոսը և մեկուսացրել:

«Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ 5/1 տեղամասում ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել», - ասաց Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG