Մատչելիության հղումներ

logo-print

Մեզ արջի ծառայություն մատուցողներ պետք չեն․ Սահակյան


Քաղաքացին գումար է բաժանում ընտրողներին

Քաղաքացին գումար է բաժանում ընտրողներին

Հանրապետական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ազատության» ուղիղ եթերում, արձագանքելով մեր այն տեսանյութին, որում Շենգավիթի ընտրատեղամասերի մոտ քաղաքացիներին գումար էին բաժանում, ասաց, որ իրենց «արջի ծառայություն մատուցողներ պետք չեն»:

«Ես ասեմ՝ ընտրակաշառքը այն ընտրախախտումներից է, որը դժվար ապացուցելի է, բայց այս փաստերը արդեն իսկ հիմք են, որ իրավական պրոցես սկսվի, և իրավապահները կպարզեն՝ ինչ է տեղի ունեցել», - ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա ընդգծեց, որ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով մերժում են այդ ամենը՝ հավելելով՝ «երբ մենք բոլորս շրջում ենք տեղամասերով, պատկերը այդքան վատ չէ, որքան ներկայացվում է»:

«Հիմնականում ընտրախախտումներ չեն եղել: Եթե մեկ երկու դեպքեր եղել են, երբ փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել թե՛ ոստիկանությունը, թե՛ դատախազությունը արդեն սկսել են իրենց գործընթացները»:

Հիշեցնենք, այսօր «Ազատության» տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես Շենգավիթի 7/32, 7/33 ընտրատեղամասերի մոտ երթուղայինում մարդկանց գումար է բաժանվել, ինչպես նաև՝ գումարը բաժանող քաղաքացին փորձել է խոչընդոտել նկարահանումը: Նա ասել է, թե պարտքերն է բաժանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG