Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. Սա պետական դավաճանություն է


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ.
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում, Երևան, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում «պետական դավաճանություն» որակեց ընտրակեղծիքները, որոնք, նրա պնդմամբ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կատարվել են իշխանությունների կողմից։

«Այո, ես կրկնում եմ, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, տարբեր մակարդակների շտաբի պետերը, Լիսկայից [Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան] սկսած մինչև մյուս մարզպետները, տարբեր քաղաքապետեր, պաշտոնյաներ, որոշ օլիգարխներ՝ ոչ բոլորը, Սամվել Ալեքսանյանի օրինակով, իրենք մասնակցել են պետական հանցագործության՝ մեղսակցության բերելով հազարավոր անմեղ հայաստանցիների՝ ուսուցիչների, երեխաների, երիտասարդների, և հուսով եմ, որ սխալվում եմ, բայց նույնիսկ զինվորների միգուցե։ Եվ նրանք, ովքեր դա արել են, պետք է անմիջապես հրաժարական տան, պետք է փոխանցեն իշխանությունը ժողովրդին, ունենանք անցման շրջան և վերջապես, քսան տարվա մեջ առաջին անգամ, ունենանք ազատ, արդար ընտրություններ և ժողովրդին պատկանող իշխանություն», - հայտարարեց Հովհաննիսյանը։

«Այլևս ժամանակը եկել է, որ Սերժ Սարգսյանը մտածի՝ ինքը ինչպես պիտի հիշվի հայոց պատմության գրքերում։ Ես ուզում եմ, որ ինքը լավ հիշվի՝ չնայած ինքը պետական նշանակության մեղք է գործել, հանցագործություն, բայց դա ես չէ, որ պիտի որոշեմ, դա նոր Հայաստանի անկախ դատարանը պիտի որոշի, բայց ներկա դրությամբ ինքը քայլ կարող է կատարել դեպի ժողովուրդ, ընդունել իր սխալը, ներողություն ասել, հրաժարական տալ», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG