Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Վայոց Ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն:

«Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն գյուղում գտնվող թիվ 39/39 ընտրատեղամասում մասնակցել է Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին։ Որոշ ժամանակ անց՝ ժամը 12:30-ի սահմաններում, նա կրկին այցելել է նույն ընտրատեղամաս՝ եղբոր փոխարեն քվեարկելու պատրվակով և քվեարկել։ Ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն փոխանցում է, որ քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG