Մատչելիության հղումներ

logo-print

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասնակցության ցուցանիշները, որոնց համաձայն, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.51 տոկոսը, կամ՝ 1,296,368 ընտրող:

Չնայած ողջ օրվա ընթացքում հանրաքվեին ամենաակտիվը մասնակցում էին Սյունիքի մարզի ընտրողները, սակայն օրվա վերջում առաջնությունը զիջեցին Արարատի մարզի ընտրողներին: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 66.33 տոկոսը: Ամենապասիվը քվեարկել են Շիրակի մարզի և Երևանի ընտրողները՝ համապատասխանաբար 41.28 և 45.93 տոկոս:

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2,566,730 ընտրող:

Ստորև ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվությունն ըստ մարզերի:

ՄարզըՄասնակցությունը՝ %-ով
Երևան45.93
Արագածոտն53.26
Արարատ66.33
Արմավիր55.63
Գեղարքունիք52.69
Լոռի46.23
Կոտայք52.24
Շիրակ41.28
Սյունիք61.02
Վայոց ձոր57.96
Տավուշ48.3

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG