Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի 4/1 ընտրատեղամասում ոստիկանները փորձել են բաժին տանել դիտորդին՝ նշելով, որ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ահազանգ են ստացել՝ դիտորդի կողմից ընտրությունների ընթացքը խոչընդոտելու մասին։ Ոստիկանությունից «Ազատության»-ն ասացին, որ դիտորդին բաժին են տեղափոխում պարզաբանումներ ստանալու համար։

«Ազատության» հարցին, թե ինչու հանձնաժողովի նախագահին նույնպես պարզաբանումների համար բաժին չեն տեղափոխում, ոստիկաններն ասացին, որ հետագայում դրանով էլ կզբաղվեն։

ոստիկանները դիտորդին հեռացրել էին ընտրատեղամասից, նա իր դիտորդական առաքելությունն իրականացնելու հնարավորություն չուներ, նա զանգահարել էր իր փաստաբանին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։

Քիչ առաջ ոստիկանները ի վերջո համաձայնեցին դիտորդի բացատրությունները լսել վաղը, և նա հիմա տեղամասում արդեն հետևում է հաշվարկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG