Մատչելիության հղումներ

Գորիսի 37/9 ընտրատեղամասում «Ազատության» տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը, ով նստած էր քվեատուփի մոտ, աշխատում էր մեր տեսախցիկի համար անհասանելի պահել անձնագրերի մեջ դրվող կնիքը։ «Ազատության» պնդումներից հետո հանձնաժողովականը մոտեցած ընտրողներից մեկի անձնագիր ու քվեաթերթիկը հետ տվեց՝ շշնջալով՝ «պարզիր ինչ է կատարվում»։

«Ազատությունը» արձանագրեց, որ անձնագրի համապատասխան տեղում կնիք արդեն դրված է։ Հանձնաժողովի հանրապետական նախագահը փորձում էր կոծկել տեղի ունեցածը, բայց լրագրողի ներկայության պայմաններում նրանք ստիպված էին անվավեր համարել քվեաթերթիկը։

Տեղամասում այդ պահին ներկա էր Հանրապետականի 2 վստահված անձ, այլ կուսակցություններից վստահված անձինք չկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG