Մատչելիության հղումներ

Թեև աշխատանքային օր չէ, Աչաջրի գյուղապետարանում լարված աշխատում են


Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ընտրատեղամասի անմիջական հարևանությամբ գտնվող գյուղապետարանի սենյակներից մեկում հավաքված էր գրեթե ողջ աշխատակազմը:

«Մարդիկ մտնում են, սուրճ ենք հյուրասիրում, թեյ ենք հյուրասիրում, նստում ենք․․․ հետաքրքիր ա ո՞նց սկիզբ ունի, ո՞նց ավարտ ունի», - «Ազատութան» հետ զրույցում ասաց գյուղապետարանի աշխատակցուհիներից մեկը՝ հերքելով, թե վերահսկում ու ճշտում են համագյուղացիների մասնակցությունը քվեարկությանը:

Սեղանների վրայի փաստաթղթերի մասին հարցին աշխատակցուհին արձագանքեց․ - «Ցուցակներ ա, թղթեր ա․․․ Հարկեր էլ ենք գանձում էս արանքում: Դե հազիվ ժողովուրդը դուրս են եկել, հարկեր էլ ենք գանձում»:

Մեկ այլ աշխատակցուհի գյուղի բնակիչների տվյալներով ցուցակով փորձում էր հեռախոսով ինչ-որ հարցեր պարզել: Տեսախցիկը տեսնելուն պես հեռախոսն անջատեց՝ կցկտուր բացատրելով՝ դե, խառը աշխատանքներ ենք անում:

Քիչ անց ներս եկած գյուղապետը՝ Կամո Ղալթախչյանը հայտարարեց, որ այսօր իրենց գործը հանրաքվեն է, և արգելեց նկարահանել սեղաններին դրված թղթերը:

«Մենք ընդամենը վերահսկում ենք, որ ոչ մի խուլիգանություն չլինի, անշնորհքություն չլինի, մարդիկ կազմակերպված իրենց ընտրությունը կատարեն, մեզ խանգարողներ չլինեն», - «Ազատության» հետ զրույցում վստաեցրեց Ղալթախչյանը:

Դիտարկմանը, թե դա ոստիկանության գործն է․ - «Եթե մեկին տենում ենք ինչ-որ բան կատարում ա, մենք տեղյակ ենք պահում մեր իրավապահ մարմիններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG