Մատչելիության հղումներ

Լոնդոնում անհայտ անձը «հանուն Սիրիայի» գոռալով երեք մարդու է դանակահարել


Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Yստ բրիտանական լրատվամիջոցների՝ հարձակվողը բղավել է «հանուն Սիրիայի»: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին:

Ներկայումս միջադեպը դիտարկվում է որպես «ահաբեկչական ակտ»:

Դեկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG