Մատչելիության հղումներ

Հայաստանի Զինված ուժերը «դիմելու են համարժեք գործողությունների»


Հայկական Զինված ուժերի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ
Հայկական Զինված ուժերի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: Կիրառվել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք: Այդ մասին ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկատվության համաձայն` հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ-ի զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

«Հատկանշական է, որ ի հակառակ հայկական կողմի` ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների և ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը համապետական նշանակության ժողովրդավարական միջոցառումների անցկացման ժամանակահատվածում, ինչպես նաև միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին», - ասված է հաղորդագրությունում:

«ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծում: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել և սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ու ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG