Մատչելիության հղումներ

Սևանում ընտրողը հեռացել է առանց քվեարկելու


Քաղաքացին, գալով 23/1 ընտրատեղամաս, տեսել է, որ ընտրացուցակում իր անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված:

«Ազատության» հարցին ի պատասխան, ընտրական հանձնաժողովի նախագահ Նազիկ Աբրահամյանն ասաց, թե «այս խառնաշփոթի մեջ ամեն բան հնարավոր է՝ մի տող վերև կամ մի տող ներքև են ստորագրել»:

Քաղաքացին, մինչդեռ, որոշեց չսպասել ու ընտրատեղամասից հեռացավ առանց քվեարկելու:

Նույն ընտրատեղամասում ընտրող Աննա Շահնազարյանը դժգոհ էր, որ իր անունը կա ընտրացուցակում, քանի որ դիմում էր ներկայացրել, որպեսզի իր անունը հանվի, քանի որ չի ցանկանում «մասնակցել կեղծիքի»:

Այսօր նա իր ձեռքով ջնջեց իր անունը՝ մյուսներին նույնպես կոչ անելով հետևել իր օրինակին․ - «Անիմաստ է մասնակցել ու ասել, որ ընտրությունները կեղծվել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG