Մատչելիության հղումներ

Ստուգվում են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ Ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակումները Լոռու մարզային քննչական վարչություն է ուղարկվել Լոռու մարզի դատախազի կողմից:

«Կատարվում է քննություն՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG