Մատչելիության հղումներ

Լցոնման փորձ Հրազդանի 25\21 ընտրատեղամասում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը ահազանգում է


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Կարեն Ղարիբյան, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Կարեն Ղարիբյան, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 25\21 ընտրատեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը լցոնման փորձ է կանխել։

Կենտրոնի դիտորդ Կարեն Ղարիբյանը «Ազատության»-ն ասաց, որ մի քանի հոգի մոտեցել և շրջափակել են քվեատուփը, բոլորի ձեռքին եղել են ծրարներ։ Ըստ դիտորդի, փորձը կանխվել է, կուտակումը՝ ցրվել։

Այնուհետև ավելի ուշ, արդեն «Ազատության» ներկայությամբ, այս նույն ընտրատեղամաս ժամանեց ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանն ու հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում քվեարկությունը, մարդիկ նորմալ հաճախո՞ւմ են, թե՞՝ ոչ։

«Ազատության» հարցին, թե վստահված ա՞նձ է, ինչո՞ւ է հետաքրքրվում քվերակության ընթացքից, Քոչարյանը պատասխանեց, որ ընդամենը ընտրող է։ «Որ սպասես, կտեսնես, որ ընտրում եմ», - ասաց և զայրացած դուրս եկավ ընտրատեղամասից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG