Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարը քվեարկեց «հանուն Հայաստանի ապագայի»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ապագա Սահմանադրությամբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց հանրաքվեին՝ «քվեարկելով հանուն Հայաստանի ապագայի»։

«Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման և հանուն մեր զարգացման, բոլոր կարող ուժերի, խելացի մտքերի համադրմամբ կառավարման մշակույթի ձևավորման և նաև յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով, ապագա Սահմանադրությամբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորված է։

«Անվտանգությունը ինչպես ապագա Սահմանադրությամբ, ինչպես նաև այսօր, ձևավորված է, երաշխավորված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, մեր ժողովրդի և մեր պետության համար, ինչպես կառավարման ընդհանուր ուղղահայացով, այնպես էլ որոշումների ընդունման ընդհանուր ընթացակարգերով։ Այնպես որ կարող ենք մենք հանգիստ լինել։ Հայկական բանակը կա այսօր, իր առջև դրված խնդիրն իրականացնում է, և վաղն էլ իրականացնելու է գերազանց կերպով», - ասաց Օհանյանը։

XS
SM
MD
LG