Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետ․ «Սյունեցին ոչ թե իշխանության, այլ ինքն իր օգտին է քվեարկում»


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քվեարկում է հանուն վաղվա ապագայի:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞վ է բացատրում, որ Սյունիքում քվեարկողների մասնակցությունը միշտ ավելի մեծ է, քան մյուս մարզերում, և հիմնականում իշխանության օգտին են քվեարկում, Խաչատրյանը ասաց․- «Ոչ թե իշխանությունների օգտին, իրենք իրենց օգտին են քվեարկում, գիտակից ժողովուրդ են, վաղվա օրը պատկերացնելով են քվեարկում: Սյունեցուն որևէ մեկը չի կարող հակառակը պարտադրել: Դուք գիտեք տարածքային իշխանություն և ժողովուրդ հարաբերությունը: Դա հերի՞ք չէ, որ դրանով բացատրենք»:

Դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ վախի մթնոլորտով է պայմանավորված այդ քվեարկությունը, Սյունիքի մարզպետն արձագանքեց․- «Աաա, քիչ խոսա է, վախի մթնոլոր՛տ»:

Ըստ Սուրիկ Խաչատրյանի՝ երկրում առաջընթացը կա, և ժողովուրդն էլ դա տեսնում է․- «Քաղաքները բարեկարգվում են, փոքր և միջին բիզնեսն է աստիճանաբար զարգանում, որը ժողովրդի համար շատ կարևոր է»:

«Ես համաձայն չեմ, որ «ոչ»-ը ավելի բարձր տոկոսներ կունենա: Դա Սյունիքին չի վերաբերում: Որևիցե տարածքում կարող է լինի, բայց Սյունքին դա չի վերաբերում»,- նաև ասաց Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG