Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյան. Որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, այնքան արդյունքներն իրական կլինեն


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ քվեարկեց Երևանի թիվ 9/11 տեղամասում՝ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում։

Նա կոչ արեց հանրությանը՝ գալ և ազատորեն քվեարկել։ «Ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ և քվեարկել ազատորեն՝ առանց բռնանալու իր կամքի վրա։ Եվ մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, կրկնում եմ՝ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն իրական կլինեն», - ասաց Հայաստանի առաջին նախագահը:

Հիշեցնենք, Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին՝ կասեցնել «վտանգներով լի այս գործընթացը», ինչին ի պատասխան, Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը «մերկապարանոց մեղադրանքներին չի արձագանքում»։

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրաժարվեց արձագանքել Սերժ Սարգսյանի որակմանը. - «Դուք ինձ ստիպում եք, որ օրենք խախտեմ, դուք հարց եք տալիս, որ արդեն վերաբերում է Սահմանադրության կողմ կամ դեմ լինելուն»։

XS
SM
MD
LG