Մատչելիության հղումներ

logo-print

9/11 ընտրատեղամասում քվեարկողները չեն իմացել, թե իրենց ձեռքի փաստաթղթում գրանցման ինչ հասցե է


Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատության» հետ զրույցում ահազանգեց, որ այս տեղամասում քվեարկել են մարդիկ, ովքեր նախ ներկայացել են, որ բնակվում են Գավառում, բայց իրենց ձեռքին եղել են Փարաքարի գրանցմամբ փաստաթղթեր:

«Երբ որ ես իրենց հարցնում եմ՝ որտեղից են իրենք՝ հենց առաջին մարդուն, ասում է՝ Գավառից: Ասում եմ՝ բայց էստեղ [փաստաթղթում] ի՞նչ պիտի գրված լինի: Ասում է՝ դե Գավառ: Ասում եմ՝ բայց էստեղ գրված է Փարաքար», - պատմեց Խուրշուդյանը: - «Այսինքն՝ ինքը նույնիսկ չէր նայել թուղթը: Իրեն թուղթը տվել էին, ասել էին՝ ստեղ կգաս, կքվեարկես: Այսինքն՝ ձևական ինչ-որ անօրինական փաստաթղթեր են տրվում քաղաքացիներին, որ գան էստեղ քվեարկեն: Նոր հետո մնացածը, որ լսեցին, որ Փարաքար պիտի ասեին, նոր սկսեցին ասել, որ Փարաքարից են: Մի մասն էլ Վրաստանից էին, բայց իրենք ասում էին, որ Վրաստանից են: 15 հոգով էին», - եզրակացնում է նա:

Ի դեպ՝ հենց այս ընտրատեղամասում էր քիչ առաջ քվեարկել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG