Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան․ «Մեր ժողովուրդը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քվեարկելուց հետո զրուցում է լրագրողների հետ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում քիչ առաջ քվեարկեց վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողների հարցին, թե ինչպիսի տրամադրությամբ է եկել քվեարկության, Աբրահամյանը պատասխանեց՝ «բարձր»:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարեց, որ քվեարկել է «հանուն մեր կայուն ապագայի և զարգացման»: «Ես համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին՝ լինել անաչառ, որևէ մեկին չլսել, և մեր հորդորն է եղել՝ արջի ծառայություն չմատուցել», - ասաց իշխող կուսակցության «Այո»-ի շտաբի ղեկավարը՝ հավելելով․ - «Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»:

«Ազատության» հարցին, թե հետընտրական ինչ զարգացումներ են իշխանությունները սպասում՝ կապված ընդդիմության հետ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց․ - «Մենք համագործակցելու ենք բոլորի հետ, և մեր խնդիրն է ուղղակի ստեղծել հարթակ, քննարկել մեր երկրի ապագան»: Նա չի կարծում, թե հանրաքվեից հետո լարվածություն կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG