Մատչելիության հղումներ

Նալբանդյանը կմեկնի Բրյուսել, կմեկնարկեն ԵՄ հետ նոր փաստաթղթի բանակցությունները


Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ
Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Բրյուսել։

Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը կկայանա Նալբանդյանի և Մոգերինիի հանդիպումը, որից հետո հանդես կգան մամլո համար հայտարարություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG