Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր վաղ առավոտյան մահացել է Stone Temple Pilots և Velvet Revolver ռոք-խմբերի նախկին մենեգրիչ, վերջին տարիներին իր խմբով ելույթներ ունեցող Սքոթ Վեյլանդը։

Ըստ երգչի մենեջերի, 48-ամյա Վեյլանդը մահացել է քնած ժամանակ` ավտոբուսում, որով իր խումբը` Weiland & the Wildabouts, մեկնում էր համերգի` Մինեսոթա նահանգի Բլումինգթոն ավանի մոտ։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, թեպետ ռոք հանդեսների մեկնաբանները նշում են, որ երգիչը ժամանակին կախվածության մեջ է եղել թմրադեղերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG