Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Գասպարյանի դիմումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը Ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով», - ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG