Մատչելիության հղումներ

Գյումրու ռուսական ռազմակայանում սկսվել են դիպուկահարների դաշտային հավաքները


Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը զորավարժություններ է անցկացնում, արխիվ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը զորավարժություններ է անցկացնում, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի «Կամխուտ»-ի բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները։

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ: «Ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա՝ սառնամանիքին և մթնոլորտային տարբեր ճնշման պայմաններում զինծառայողները կկատարելագործեն իրենց՝ նշան բռնելու հմտությունները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG