Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սկսել է հրթիռային համակարգերի մատակարարումը Իրանին


Ռուսաստան -- Ռուսական S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը զորավարժության ժամանակ, Բուրյաթիա, 29-ը հուլիսի, 2015թ․
Ռուսաստան -- Ռուսական S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը զորավարժության ժամանակ, Բուրյաթիա, 29-ը հուլիսի, 2015թ․

Ռուսաստանը սկսել է S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր մատակարարել Իրանին:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին երեկ հայտարարել է զենքերի վաճառքի գծով Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմի Կոժինը:

2010 թվականին Ռուսաստանը սառեցրել էր Իրանին S-300 համակարգեր մատակարարելու գործարքը, այդ որոշումը պատճառաբանելով ՄԱԿ-ի պատժամիջոցներով, սակայն այս տարի գործարքի սառեցումը չեղյալ հայտարարվեց, երբ Իրանը աշխարհի 6 գերտերությունների հետ համաձայնության եկավ իր միջուկային ծրագիրը կրճատելու շուրջ:

Անցած ամիս Ռուսաստանը և Իրանը վերջնականացրեցին գործարքը:

Իրանին հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը հարուցել է Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների և Միացյալ Նահանգների դժգոհությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG