Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան - Հանքավան, Վայք - Սարավան, Սիսիան - Զանգեր, Գորիս -Սիսիան ճանապարհահատվածները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Այդ մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարարությունը նաև նշում է, որ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG