Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ի երրորդ գիշերը Ազատության հրապարակում ևս հանգիստ էր


«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 2-ի երթը Երևանում
«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 2-ի երթը Երևանում

Մեկ տասնյակ ցուցարարներ շարունակում են մնալ Ազատության հրապարակում։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները, քաղխորհրդի ներկայացուցիչները, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ այսօր երրորդ գիշերը լուսացրեցին Ազատության հրապարակում՝ կիսավրանային պայմաններում։

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամները չբացառեցին, որ «Ոչ»-ի հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ կտեղադրեն, սակայն այդպես էլ վրաններ չտեղադրեցին։ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ այդ օրվա համար որոշումը փոխել են, սակայն «առհասարակ վրաններ տեղադրելու մտադրությունից հետ չեն կանգնել»։

Հիշեցնենք, որ քաղաքապետարնն արգելել էր նստացույցի մասնակիցներին Ազատության հրապարակում վրաններ տեղադրել՝ պատճառաբանելով, թե մշակույթի նախարարությունը կարծում է, որ հուշարձանի տարածքում վրան կամ շարժական զուգարան տեղադրելով կարող են վնասել այն:

«Նոր Հայաստան»-ը իր այսօրվա ծրագրերը կհստակեցնի ժամը 12-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս պահին միայն հայտնի է, որ երեկոյան «Նոր Հայաստան»-ը կրկին հանրահավաք է հրավիրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG