Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը Բելգրադում հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղար Իգնասիո Իբանյեսին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում համագործակցության, ԵԱՀԿ նախարարական խորհրդի օրակարգային հարցերի շուրջ։

Նալբանդյանը Իգնասիո Իբանյեսին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը՝ շեշտելով միջնորդների գործունեությանը սատարելու ահնրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG