Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունենում Բելգրադում


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը և Դեզիրը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր:

Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է գնահատում դժվարին պահին բարեկամ պետությունների աջակցությունը:

Երկուստեք շեշտվել է, որ ահաբեկչության դեմ պայքարում քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորի ջանքերը՝ արմատախիլ անելու համար այդ չարիքը:

Հայաստանի արտգործնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձ են կատարել Հայաստան - ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկին:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա ձեռքբերումները կդյուրացնեն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացը:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լամբերտո Զանիերի հետ, 3-ը դեկտեմբերի, 2015թ.
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լամբերտո Զանիերի հետ, 3-ը դեկտեմբերի, 2015թ.

Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակել բանակցային գործընթացի շուրջ և համոզմունք հայտնել, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։

Նալբանդյանն ու Զանյերը անդրադարձել են նաև Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG