Մատչելիության հղումներ

Կառավարությունը «կփորձի որոշակի լուծում տալ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդրին»


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բնակիչները բարձրացրել են գումարային փոխհատուցման փոխարեն մայրաքաղաքի կենտրոնից դուրս գտնվող թաղամասերում բնակարանների տրամադրման վերաբերյալ կառուցապատողի առաջարկի, ինչպես նաև բնակարանների վարձակալության գումարի հատկացման, բնակարանների գումարի տեսքով փոխհատուցելու հետ կապված հարցեր:

Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, ևս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բնակիչների հուզող խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և որ կառավարությունն իր հնարավորության սահմաններում կփորձի հարցին որոշակի լուծում տալ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին հստակեցնել ցուցակները և հաջորդ շաբաթ ներկայացնել քննարկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG