Մատչելիության հղումներ

Բրիտանական օդուժը ռմբակոծում է «Իսլամական պետության» դիրքերը


Բրիտանական օդուժի «Տորնադո» կործանիչը թռիչքի ժամանակ, արխիվ

Բրիտանական օդուժի «Տորնադո» կործանիչը թռիչքի ժամանակ, արխիվ

BBC-ի փոխանցմամբ` բրիտանական օդուժը Սիրիայում սկսել է «Տորնադո» կործանիչից հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին: Թիրախում ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող նավթային տարածքներն են:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի տեղեկացմամբ՝ գիշերը Սիրիայի արևելքում բրիտանական օդուժը հասցրել է վեց հարված:

Երեկ մոտ 10 ժամ տևած քննարկումներից հետո բրիտանական խորհրդարանը կողմ քվեարկեց Սիրիայում օդուժի գործադրման առաջարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG