Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա - Լարս ճանապարհը փակ է


Ձմեռային ավտոճանապարհ, արխիվ
Ձմեռային ավտոճանապարհ, արխիվ

Այսօր՝ ժամը 14-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը։

«Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 14:30-ի դրությամբ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց:

Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, ասված է հաղորդագրությունում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով, տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG