Մատչելիության հղումներ

logo-print

Այսօրվա հանրահավաքից հետո «Նոր Հայաստան»-ը վրաններ է տեղադրելու Ազատության հրապարակում


«Նոր Հայաստան» շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում: 1-ը դեկտեմբերի, 2015 թ․

«Նոր Հայաստան» շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում: 1-ը դեկտեմբերի, 2015 թ․

Տեղացող ձյունը, ընդդիմադիրների պնդմամբ, իրենց «գործողությունները կարագացնի»:

Չնայած քաղաքապետարանի արգելքին՝ «Նոր Հայաստան» շարժումը երեկոյան հանրահավաքից հետո վրաններ է տեղադրելու հրապարակում:

Քաղաքային իշխանությունը Մշակույթի նախարարությանն էր վկայակոչել, թե վրանները կարող են վնասել հուշարձանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց՝ նման բան չի լինի․ - «1988 թվականից հետո բազմաթիվ անգամներ վրաններ տեղադրվել են: Վերջին անգամ եղել է 2011 թվականին: Ձեր կանգնած տեղից ներքև բետոնապատ կանգառ է: Որքան էլ բետոնը որակով լինի, ասֆալտն էլ որակով փռված լինի, դա մշակութային արժեք չէ: Մենք չենք պատրաստվում վրաններ տեղադրել Օպերայի շենքի վրա, Թումանյանի և Սպենդիարյանի արձանների վրա»:

Այսօր, հիշեցնենք, Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու «Ոչ»-ի շտաբը, որի առանցքային ուժը Հայ ազգային կոնգրեսն է: Առայժմ հայտնի չէ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը:

Արմեն Մարտիորսյանը ձեռնպահ մնաց միասնական անվանել այսօրվա հանրահավաքը․ - «Դեռ ոչ, բայց․․․ բայց կա: Միասնական ենք գործել այս ժամանակահատվածում, առանց խորհրդակցությունների ոչ մի քայլ չենք կատարել: «Ոչ»-ի մեր գործընկերը ևս երթ անցկացնում են հանրահավաքից հետո․ համատեղ կանենք»:

Անցած կեսգիշերին Ազատության հրապարակում գիշերող առաջնորդների հետ հանդիպման էր եկել խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Այսօր կեսօրին հրրապարակում հրավիրված ասուլիսի մասնակցիները դեռ չէին ծանոթացել Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

«Այս հարթակում միշտ կանգնում են քաղաքական գործիչներ, որոնք ուղիղ կարողանում են ձեզ հետ խոսել: Սերժ Սարգսյանը, երևի թե, օնլայն ռեժիմի պատրաստ չի եղել: Երբ ոչ թե իր ամբողջական խոսքը, այլ մոնտաժված հատվածները հայտնի կլինեն, այդ մոնտաժված հատվածների վերաբերյալ մեր կարծիքը կասենք», - նշեց Արմեն Մարտիրոսյանը:

XS
SM
MD
LG