Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքները:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր և երկրորդական փողոցների անխափան երթևեկության ապահովմանը, ինչպես նաև բակային տարածքների, մայթերի, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումների մաքրմանը», - ասված է հաղորդագրությունում։

Քաղաքապետարնը տեղեկացնում է, որ ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավվել են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների իրականացմանն աջակցում են նաև տնտեսվարող սուբյեկտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG