Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Բելգրադում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում, ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի շրջանակում, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, Մինսկի խմբի առաջիկա ծրագրերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG