Մատչելիության հղումներ

Էրդողանը Մոսկվային մեղադրում է զրպարտության մեջ


Ռուսաստան - Պաշտպանության նախարարությունում ասուլիսի ժամանակ ներկայացվում է Սիրիայից և Իրաքից Թուրքիա նավթի ապօրինի փոխադրման ուղիների քարտեզը, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստան - Պաշտպանության նախարարությունում ասուլիսի ժամանակ ներկայացվում է Սիրիայից և Իրաքից Թուրքիա նավթի ապօրինի փոխադրման ուղիների քարտեզը, 2-ը դեկտեմբերի, 2015թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրում է զրպարտության մեջ:

«Ոչ ոք իրավունք չունի մեղադրել Թուրքիային «Իսլամական պետություն»-ից նավթ գնելու մեջ»,- երեկ հայտարարել է Էրդողանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, նույն օրը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գողացվող նավթի հիմնական սպառողը Թուրքիան է, և այդ երկրի նախագահի ընտանիքը հանցավոր համագործակցության մեջ է ահաբեկիչների հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG