Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բելգրադ, որտեղ դեկտեմբերի 3-4-ը կմասնակցի ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին։ Նախատեսված է նաև Նալբանդյանի ելույթը նախարարական խորհրդի լիագումար նիստին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչությունը փոխանցում է նաև, որ Բելգրադում Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ «Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG