Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի համատեղ շտաբ․ Իշխանությունը կրկին դիմեց իր հին և խայտառակ մեթոդներին


«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարությամբ է հանդես եկել Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման երեկվա հանրահավաքի կապակցությամբ, որում պնդում է, որ «իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին»:

«Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երևան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների և ազատ տեղաշարժի իրավունքները», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը:

«Ոչ»-ի համատեղ շտաբը համոզմունք է հայտնում, որ «իր այսօրինակ քայլերով ռեժիմն, ակամա, ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս գնալու և «ՈՉ» ասելու Սահմանադրությունը փոխել նախաձեռնած սահմանադրախախտ իշխանությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG