Մատչելիության հղումներ

logo-print

Facebook-ի հիմնադիր ղեկավարը մտադիր է իր բաժնեմասի 99 տոկոսը ուղղել բարեգործությանը


 Մարկ Ցուկերբերգը տիկնոջ՝ Պրիսցիլլա Չանի և նորածին դստեր՝ Մակսիմեի հետ

Մարկ Ցուկերբերգը տիկնոջ՝ Պրիսցիլլա Չանի և նորածին դստեր՝ Մակսիմեի հետ

Խոշորագույն սոցցանցերից մեկի՝ Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է ընկերության՝ իրեն և իր կնոջը պատկանող բաժնետոմսերի 99 տոկոսը բարեգործական նպատակների ուղղելու մտադրության մասին: Ըստ Euronews-ի, Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը այդ մասին հայտնել են նախորդ շաբաթ ծնված իրենց դստերը՝ Մակսիմեին ուղղված նամակում:

Facebook-ի՝ Ցուկերբերգ ամուսիններին պատկանող բաժնեմասի արժեքը ներկայումս կազմում է 45 միլիարդ դոլար: Իրենց նորածին դստերը հասցեագրած ուղերձում ամուսինները, մասնավորապես, նշում են. - «Ինչպես բոլոր ծնողները, մենք ցանկանում ենք, որ դու մեծանաս այնպիսի աշխարհում, որն ավելի լավը կլինի, քան այժմ է: Այն նպատակները, որոնց վրա մենք առաջնահերթորեն կենտրոնանալու ենք, անհատական կրթությունն է, հիվանդությունների բուժումը և մարդկանց ամուր ընկերակցությունների շուրջը համախմբելը»:

Նամակում Մարկ Ցուկերբերգը նաև հայտնում է ընկերության խոշորագույն բաժնետիրոջ և ղեկավարի կարգավիճակից հրաժարվելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG